Ինչպես արդեն իսկ հայտնել ենք Այսօր Երևանի կենտրոնում՝ Զաքյան փողոցի տարածքում հայտանաբերվել է թատերագետ Լևոն Մութաֆյանի դին: ՀՀ Քննչական կոմիտեից Իրավաբան.net-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ քննություն է կատարվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու նպատակով: Դեռևս քրեական գործ հարուցված չէ:
Դիակը զննել է փորձագետը և նախնական տվյալներով մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել: