Միջադեպ՝ երթուղայինում

Նոյեմբերի 5-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել թիվ 37 երթուղու միկրոավտոբուսում 1976 թ. ծնված Լիլիթ Մ.-ի դրամապանակը գողանալու մասին:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Խանջյան փողոցի թիվ 47 շենքի մոտից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Կնյազ Յու.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնն առգրավված է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել