Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը «06» նոյեմբերի 2015 թ.-ին հրաման է ստորագրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պարտականությունների ժամանակավոր կատարման մասին:
Ըստ հրամանի՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1917-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 13-րդ կետը. հրամայում եմ՝ 2015 թվականի նոյեմբերի 9-ից 11-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանին: