ARMACAD ընկերությունը տեղեկացնում է Կովկասում Չիկագո-Քենթի Ամերիկյան իրավունքի դպրոցում իրավաբանական գիտությունների նախամագիստրոսական և մագիստրոսական ծրագրին 75% զեղչով մասնակցության հնարավորության մասին:
Երկու կիսամյակ տևողությամբ նախամագիստրոսական ծրագիրն անց կկացվի Երևանում, իսկ մեկ կիսամյակ տևողությամբ մագիստրոսական ծրագիրը՝ Չիկագոյում, Իլլինոյսի Տեխնոլոգիական ինստիտուտում:
Երևանում անցկացվող նախամագիստրոսական ծրագիրը կմեկնարկի 2016թ. փետրվարին և տարվա ընթացքում ամսական երկու անգամ անց կկացվեն երկօրյա ինտենսիվ դասընթացներ: Այս ընթացքում իրավաբանության տասը պարտադիր դասընթացներ կմատուցեն բացառապես Չիկագո- Քենթ քոլեջի պրոֆեսորները հետևյալ թեմաներով ՝
• Իրավական գրավոր խոսք,
• Ամերիկյան իրավական համակարգի ներածություն,
• Միջազգային բիզնես գործարքներ,
• Է-առևտուր,
• Առցանց գործարքներ,
• Միջազգային քրեական իրավունք,
• IP ակտիվների կառավարում,
• ԱՄՆ և ԵՄ անհատական տվյալների պաշտպանության իրավունք,
• Միացյալ Նահանգների Մտավոր սեփականության իրավունք,
• Բիզնես կազմակերպություններ,
• Համեմատական իրավունք:
Ամբողջ ծրագիը կիրականացվի միայն անգլերենով:
Նախամագիստրոսական ծրագրի ավարտին ուսանողները կկարողանան դիմել Չիկագո-Քենթի դպրոցի մագիստրոսական ծրագրին, որն ավարտելուց հետո կարող են սովորել ևս մեկ կիսամյակ, սակայն «ԱՄՆ, Միջազգային և Անդրազգային Իրավունք» մագիստրոսական ծրագրի աստիճան ստանալու համար բավական է և մեկ կիսամյակը:
Ծրագրերին դիմելու համար անհրաժեշտ է
• անգլերեն տարբերակով ինքնակենսագրական
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
• ուղեկցող նամակ (անգլերենով)
• մեկ երաշխավորագիր (անգլերենով)
• իրավաբանական գիտությունների բակալավրիատի ավարտական վկայականի պատճենը:
Ծրագրերին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են մինչև 2015թ. դեկտեմբերի 4-ը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Chicago-Kent School of American Law for Caucasus Pre-LL.M & LL.M Programs: