Լուիզիանա նահանգի ոստիկանները սպանել են 6-ամյա երեխային` նրա հորը հետապնդելիս

Fox news հեռուստաալիքի հաղորդմամբ ԱՄՆ Լուիզիանա նահանգում մարշալները 6-ամյա տղայի են սպանել իսկ նրա հորը՝ Քրիս Ֆյուին ծանր վնասվածք հասցրել վերջինիս հետապնդելու ժամանակ: Միջադեպը տեղի է ունեցել Մարքսվիլ քաղաքում, երեքշաբթի երեկոյան ժամը 9:30-ին:  Ինչպես հաղորդում է դատաքննիչը, Ջերեմի Մարդիսը՝ հետապնդվողի որդին, ով մոտակայքւոմ գտնվող տարրական դպրոցի առաջին դասարանի աշակերտ էր, մահացել է գլխին և կրծքին ստացած հրազենային բազմաթիվ վերքերից: Ֆյուի վիճակը շատ ծանր է:

Դատաքննիչ Մայեքսի խոսքերով քաղաքի ոստիկանները հրազենից կրակ են բացել երբ Ֆյուն փորձել է հարձակվել նրանց վրա, այն բանից հետո երբ ոստիկանները մեքենայով փակուղի են մտցրել նրան: «Հրաձգության ժամանակ երեխան հայտնվել է կրակագծին»,- ասել է դատաքննիչը` նշելով, որ տղան գտնվել է ավտոմեքենայի` ուղևորների համար նախատեսված նստարանին:

Դեռ պարզ չէ թե ինչ առաջադրանք էին իրականացնում քաղաքային մարշալները: Նրանք աշխատում են քաղաքային դատարանների համար, գործադրում են հրազենային զենքեր և ունեն ոստիկանական լիազորություններ:

Դեպքի մանրամասները պարզելու համար պետական ոստիկանությունն է վարում հետաքննություննը, սակայն նրանք քիչ մանրամասներ են տրամադրել դեպքի առնչությամբ:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել