Ըստ աղբյուրի՝ նյութերի նախապատրաստման արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ներքին անվտանգության բաժնի մասնագետները ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հատուկ նշանակության բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ, 2015 թվականի հոկտեմբերի 23-ին` ժամը 18.00-ի սահմաններում, խուզարկություններ են իրականացրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մասնաշենքերից մեկի 3-րդ հարկում գտնվող մի շարք խցերում:
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են արգելված իրեր և առարկաներ, ինչի վերաբերյալ կազմվել են համապատասխան արձանագրություններ:
Խուզարկություններ են կատարվել նաև ՔԿՀ-ի մեկ այլ մասնաշենքի առաջին հարկում գտնվող պատժախցերում:
Նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություններ են տվել խուզարկություն իրականացնող անձինք, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցները, կալանավորներ, ովքեր հերքել են իրենց նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքները, ինչպես նաև, որ անհնազանդության, բռնության կոչեր չեն հնչել, և հայտնել են, որ որևէ մեկի նկատմամբ ֆիզիկական ուժ չի գործադրվել:
Միաժամանակ, կատարվել են համապատասխան զննումներ և պատժախցերում գտնվող անձանց մոտ որևէ մարմնական վնասվածք չի հայտնաբերվել, մարմնական վնասվածք ստանալու կապակցությամբ գանգատներ չեն ներկայացվել: