Հարուցվել է քրեական գործ ազատամարտիկին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազատամարտիկ, Ղարաբաղ կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ:

2015թ. հոկտեմբերի 21-ին Սամսոն Ղազարյանը հաղորդում է տվել, որ ինքը ծեծի է ենթարկվել:

Նախնական քննությամբ պարզվել է, որ 2015 թվականի հոկտեմբերի 21-ին` ժամը 09:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցում գտնվող թիվ 82 դպրոցի մոտակայքում Ս.Ղազարյանին ծեծի է ենթարկել Բ.Փայտյանը՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

Պարզվել է, որ ավտոմեքենայով երթևեկելու ընթացքում միմյանց չզիջելու հետևանքով Ս.Ղազարյանը և Բ.Փայտյանը վիճել են, որի ընթացքում Բ.Փայտյանը բռունցքով հարվածել է Ս.Ղազարյանին:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր՝ 2015թ. հոկտեմբերի 30-ին ՀՀ քննչական Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (Ծեծ):

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել