Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Արտյոմ Հովհաննիսյանն, ով այս պաշտոնին նշանակվել էր նախագահի՝ սեպտեմբերի 22-ի հրամանագրով, պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է 65,5 մլն ՀՀ դրամ և 112 հազար ԱՄՆ դոլար:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ունի հասարակական նշանակության 4 շինություն, մեկ անհատական բնակելի տուն և հողամաս, ինչպես նաև բնակարան:
Պարոն Հովհաննիսյանը տիրապետում է նաև 6660 ռուսական ռուբլով բաժնեմասի, իսկ նրա աշխատավարձը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը կազմել են ընդամենը 4,8 մլն ՀՀ դրամ:
Լուսանկարը՝ Արտյոմ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից