Արտյոմ Հովհաննիսյանը նշանակել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի ժամկետով: Այս մասին տեղեկանում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Սերժ Սարգսյանը հրամանագիրը ստորագրել է այսօր: Հրամանագրում կարդում ենք.
«Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ.
Արտյոմ Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի ժամկետով»: