Արդեն երկու շաբաթ է բուռն կրքեր են մոլեգնում մի խումբ փաստաբանների շրջանում այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Երվանդ Վարոսյանի և Տիգրան Խուրշուդյանի միջև քաշքշոց է եղել և նույն խորհուրդը երկուսի հանդեպ էլ տույժ է կիրառել:
Իրավաբան.net-ի այն դիտարկմանը, թե այնպիսի տպավորություն է, որ փաստաբանները երկու բանակի բաժանված միմիյանց դեմ են պայքարում, ՓՊ նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, թե տեսնում է, որ «Ֆեյսբուք»-ում գրառումներ են կատարվում՝ իրենց մտահոգություններն ու առաջարկությունները բարձրաձայնելով, սակայն այդ ամենը չի նշանակում, թե խմբերի բաժանված պայքար է:
«Մենք այսօր ծանոթ ենք ՓՊ խորհրդի որոշման միայն եզրափակիչ մասին, որտեղ նշվում է, որ կարգապահական խախտում է կատարվել և տույժ է նշանակել: Սակայն պատճառավաբական մասը չկա դեռևս, դեռևս ամբողջական որոշումը հրապարակված չէ: Եվ ես դեռ վաղ եմ համարում քննարկել մի որոշում, որը դեռևս ձեռքիս տակ չկա: Դեռևս վաղ է հասականալու համար, թե արդյոք մտահոգությունը տեղին է, թե՝ ոչ»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
Նա հավելեց նաև, որ եթե, այնուամենայնիվ, որոշման հրապարակումից հետո փաստաբանները համամիտ չեն լինի դրա հետ, ապա կարղ են դատական կարգով բողոքարկել, նշելով, որ արդեն իսկ լրատվամիջոցներից իրեն հայտնի է դարձել, որ տույժի ենթարկված փաստաբաններից մեկը նման մտադրություն ունի:
Ա. Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց նաև, որ դեռևս խորհրդի որևէ որոշում դատարանի կողմից անվավեր չի ճանաչվել: