Կառավարության այսօրվա նիստին Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կներկայացնի մի նախագիծը՝ խնդրելով կառավարությանը «Ուսուցչի օր» տոնի կապակցությամբ տրամադրել 8,9 մլն դրամ:
Նախագծում կարդում ենք «Ուսուցչի օր» տոնի կապակցությամբ ուսուցիչների մեծարման և արժևորման երեկո կազմակերպելու նպատակով «Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2015 թվականին հատկացնել 8,9 մլն ՀՀ դրամ դրամ` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
16 էջանոց այս որոշման նախագծում հստակ նշված չի, թե կոնկրետ ինչ միջոցառումներ է պատրաստվում իրականացնել ՊՈԱԿ-ը, պարզապես շեշտվում է, որ պետք է պատշաճ կերպով նշել տոնը, Հայաստանի Հանրապետության ուսուցիչներին հարգանքի տուրք մատուցել և լավագույն ուսուցիչների մեծարել:
Նախագիծն այստեղ՝ որոշման նախագիծ, հավելվածներ, տեղեկանք-հիմնավորում, տեղեկանքներ