Հաճախ տրվող հարց.Եթե հրաժարվել եք Ձեր իրավունքներից, արդյո՞ք դրանք դադարում են

Բնավ ոչ, քանզի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11–րդ հոդվածի համաձայն` քաղաքացիների և իրավաբանական անձանց հրաժարվելն իրենց իրավունքներն իրականացնելուց չի հանգեցնում այդ իրավունքների դադարման, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Այսինքն, երբ մասնակցում եք քաղաքացիաիրավական բնույթ կրող իրավահարաբերությունների, ապա Ձեր կողմից Ձեր ունեցած իրավունքներից հրաժարումը երբևէ չի կարող հանգեցնել այդ իրավունքների դադարեցման, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

Միևնույն ժամանակ հիշեք, որ քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ:

Այսինքն, Ձեզ պատկանող քաղաքացիական իրավունքները, դրանք օրենքով չարգելված բոլոր եղանակներով պաշտպանելու միջոցները իրականացնում եք դուք ինքնուրույն և բացառապես Ձեր հայեցողությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել