Աբովյանի քաղաքապետի եկամուտները չեն անցնում 2 մլն դրամը, սակայն նա ունի 23 հազար ԱՄՆ դոլար, երկու ամենագնաց ավտոմեքենա

Այս տարվա հունիսի 12-ին Աբովյանի քաղաքապետ ընտրվեց Ազգային ժողովի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ, անկուսակցական Վահագն Գևորգյանը:

Անկուսակցական քաղաքապետը հայտարարագիրը ներկայացրել է հունիսի 26-ին, որտեղից տեղեկանում ենք, որ նա ունի բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում:

Քաղաքապետը նաև ձեռք է բերել երկու ավտոմեքենա՝ TOYOTA LAND CRUISER 200 4.0 և BMW 745 մակնիշների:

v-h-1

Հայտարարագրից տեղեկանում ենք նաև, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձի դրամական միջոցները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 23,700 ԱՄՆ դոլար, 19,500 եվրո և 850,000 ՀՀ դրամ:

v-h-2

Վահագն Գևորգյանի՝ պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները երկու տեսքի են՝ աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ՝ 1,5 մլն ՀՀ դրամ և գույքը (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց ստացված եկամուտ՝ 380 հազար ՀՀ դրամ:

v-h-3

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում քաղաքապետին փոխկապակցված անձ է նշված նրա կինը՝ Լիլիթ Սարգսյանը, ով սակայն հայտարարագիր չի ներկայացրել:

Վահագն Գևորգյանի լուսանկարը՝ Աբովյանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել