Նոր օրինագիծ հարկատեսակի մասին, արդյո՞ք դուք էլ պետք է վճարեք այն

Ազգային ժողովի կայքում տեղադրված է արդեն իսկ ԱԺ օրակարգում ընդգրկված «Արտանագրային հարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նախագծի 4-րդ հոդվածի համաձայն՝ արտոնագրային հարկ վճարող են այն ֆիզիկական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում են օրենքի նախագծի 6-րդ հոդվածում նշված գործունեության տեսակները եւ այդ գործունեության իրականացման համար չեն օգտագործում այլ ֆիզիկական անձանց աշխատանքը:

Այսպես, նախագծի 6-րդ հոդվածի համաձայն՝

Արտոնագրային հարկը կիրառվում է գործունեության ներքոնշյալ տեսակների նկատմամբ, որոնց իրականացման ընթացքում Վճարողը ստացել  կամ նպատակ է ունեցել ստանալ եկամուտ.

1) Բնակչության պատվերով կատարվող`

ա. կոշիկի եւ կաշվե գալանտերեայի եւ համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի եւ կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի եւ կաշվե արտադրատեսակների նորոգում.

բ. հագուստի արտադրություն եւ նորոգում.

գ. գլխարկների արտադրություն եւ նորոգում.

դ. գորգերի եւ գորգագործական արտադրատեսակների արտադրություն եւ նորոգում.

ե. փայտյա իրերի պատրաստում, կահույքի եւ տան կահավորանքի նորոգում.

զ. ոչ թանկարժեք զարդերի արտադրություն եւ նորոգում.

է. համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների եւ այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում.

ը. հեծանիվների եւ հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման եւ կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում.

թ. տնտեսական եւ գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն.

ժ. այլ ճենապակե եւ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն.

ժա. թիթեղագործական գործունեություն.

2) Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում.

3) Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ.

4) Լեզուների ուսուցման դասընթացներ.

5) Բարձրագույն եւ այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ.

6) Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն.

7) Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն.

8) Ստեղծագործական գործունեություն.

9) Խնջույքավարների գործունեություն.

10) Կրթական գործունեություն եւ արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության եւ սպորտի բնագավառում.

11) Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար.

12) Դարբնոցային գործունեություն.

13) Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում:

«Արտոնագրային հարկի մասին» օրենքի նախագծին կարող եք ծանոթանալ այս հղմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել