Ինչու՞ է արդարադատության նախարարի խորհրդականն ազատվել աշխատանքից

Արդարադատության նախարարի խորհրդական Դավիթ Ղուլյանն ուրբաթ օրը աշխատանքից ազատվելու դիմում է գրել. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Դավիթ Ղուլյանը: Այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված նման որոշումը, պատասխանեց՝ «չստացվեց աշխատել»: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք նորանշանակ նախարարի հետ կոնֆլիկտ է եղել, ասաց՝ ոչ:

Դավիթ Ղուլյանը նշեց նաև, որ դեռևս պորզ չէ, թե հետագայում ինչով կզբաղվի, այս պահին մի քանի տարբեր առաջարկներ ունի:

Հիշեցնենք, որ նա այս պաշտոնում նշանակվել էր նախորդ տարվա նոյեմբերին:

Լուսանկարը՝ pastinfo.am-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել