Երեխային որևէ մարզաձևով զբաղվելու ուղարկելու ցանկության դեպքում պետք է ղեկավարվել համապատասխան նորմերով և չափանիշներով, որոնց պետք է համապատասխանի երեխան, և որոնց առկայության դեպքում է կատարվում երեխայի ընդունելությունը մարզադպրոցում: Այդ դրույթները ամրագրված են «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքում, ՀՀ կառավարության № 1428-Ն որոշմամբ:
Համաձայն վերոնշյալ որոշման 5-րդ կետի` մարզադպրոց ընդունվող երեխաների նվազագույն տարիքն` ըստ մարզաձևերի պետք է լինի`
- սպորտային և գեղարվեստական մարմնամարզության (աղջիկներ), գեղասահքի դեպքում` 6 տարեկան
- սպորտային մարմնամարզության (տղաներ), սեղանի թենիսի, ակրոբատիկայի, շախմատի, շաշկիի, սպորտային պարերի, լողի, ջրացատկի դեպքում` 7 տարեկան
- լեռնադահուկային սպորտի, բասկետբոլի, բադմինթոնի, ֆուտբոլի, դահուկավազքի, մականախաղի դեպքում` 8 տարեկան
- բիաթլոնի, աթլետիկայի, առագաստանավային սպորտի, ջրագնդակի, վոլեյբոլի, ձեռքի գնդակի դեպքում` 9 տարեկան
- հեծանվային սպորտի, ձիասպորտի, սուսերամարտի, բռնցքամարտի, ըմբշամարտի, հրաձգության, թիավարության, ձյուդոյի, ծանրամարտի դեպքում` 10 տարեկան
- նետաձգության, տրիաթլոնի դեպքում`11 տարեկան
- ծանրամարտի (աղջիկներ) դեպքում` 12 տարեկան: