Հունիսի 19-ին «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 44.1-րդ հոդվածը լրացվել է գույքն արգելանքից հանելու նոր իրավական հիմքով:
Այն է՝ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող ավարտված (ավարտական ակտի հիմքով պետական գրանցում ստացած) բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի առանձնացված միավորի վերաբերյալ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք ունեցող անձի կողմից պայմանագրային գնի վերջնահաշվարկի գումարը հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշվին վճարվելու դեպքում: