2015 թվականի սեպտեմբերի 15–ին ուժի մեջ է մտել ՀՀ Կառավարության թիվ 977–Ն որոշումը, որի համաձայն որոշվել է, որ փոխադարձության սկզբունքի հիման վրա ազատել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության սովորական անձնագիր կրող քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:
Որոշումն ընդունվել է ղեկավարվելով «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, որի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոխադարձության սկզբունքի հիման վրա կամ անհրաժեշտության դեպքում նաև միակողմանիորեն որոշ պետությունների քաղաքացիների համար կարող է սահմանել առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ կամ որոշակի կատեգորիայի անձանց կարող է ազատել մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: