Կարեն Զադոյանը ներկայացրեց Մալազիայի հակակոռուպցիոն փորձը

Այսօր Գավառ քաղաքում տեղի ունեցավ Հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ հանդիսացող տեղական ՀԿ-ների հանդիպումը:

Այն վարեց ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը։

Նա կոալիցիայի անդամների հետ կիսվեց Մալազիայի Պութրաջայա քաղաքում տեղի ունեցած 16-րդ միջազգային հակակոռուպցիոն համաժողովի շրջանակներում կատարած այցից:

Հեռավոր Արևելք կատարած այցելության շրջանակներում Կարեն Զադոյանը և ՀԵԻԱ-ի գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանը կարևոր հանդիպումներ են ունեցել 16-րդ միջազգային հակակոռուպցիոն համաժողովի կազմկոմիտեի նախագահի և այլ անձանց հետ, ինչպես նաև գործընկերային կապեր հաստատել համաշխարհային հարթակում հակակոռուպցիոն պայքարում աչքի ընկած կազմակերպությունների հետ:

Կարեն Զադոյանը շեշտեց, որ Մալազիայում առանցքային դեր էր խաղում քաղաքացիական հասարակությունը: Համեմատելով Մալազիայի փորձը՝ կոռուպցիայի դեմ պայքարում՝ մեր երկրում նա հրատապ համարեց անպատժելիության մթնոլորտի վերացումը, քաղաքացիական հասարակության դերի բարձրացումը և պետական մարմինների հաշվետվողականության ապահովումը:

Կոալիցիայի անդամները իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին և ստացան սպառիչ պատասխաններ:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ