Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2015 թվականի 9 ամսում կհատկացվի 5 մլն դրամ՝ ՀՀ անկախության հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման նպատակով «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար:
Նման որոշում այսօր ընդունեց գործադիրը, նախագիծը ներկայացրեց Մշակույթի նախարար Հասմիկ Պոողսյանը, ով նշեց, որ հրավիրում է բոլորին մասնակցել միջոցառումներին:
«Հրավիրատոմս ուղարկել եք, որ մասնակցենք»,- ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախարարը նշեց, որ հրավիրատոմս չեն ուղարկել, քանի որ համերգը բացօթյա է լինելու: