Դատավորը մեղադրվում է 20 հազար ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ. հետազոտվում են գրավոր ապացույցները

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Խաչատուր Խաչատրյանը դեռևս դատարանում ցուցմունք չի տվել: Այս մասին հաղորդեց ամբաստանյալի պաշտպան Կարեն Թումանյանը: Նա նշեց, որ ներկայումս դատարանը հասել է գրավոր ապացույցների հետազոտմանը, հրապարակվում են նախաքննության մարմնի կողմից ներկայացված փաստերը:

Խաչատուր Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2009թ. փետրվարի 27-ից զբաղեցնելով ՀՀ ԼՄ ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, Սեյրան Կարապետյանի օգտին իր լիազորությունների շրջանակներում որոշակի գործողություններ կատարելու, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով` վերջինիս օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար նրանից պահանջել և 2014թ. դեկտեմբերի 25-ին` ժամը 18.30-ի սահմաններում, ՀՀ ԼՄ ընդհանուր իրավասության դատարանի իր աշխատասենյակում Սեյրան Կարապետյանից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 9.186.000 ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ