Ո՞ր դեպքում են ընտանիքի անդամները կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերում

Կերակրողին կորցնելու դեպքում ընտանիքի անդամները ձեռք են բերում մահացածի համար հատկացվելիք կենսաթոշակի չափով որոշակի գումար, սակայն նրա համար նախատեսված կենսաթոշկի ոչ լրիվ դրույքի չափով:

Այսպիսով, ըստ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեն նաև մահացած ճանաչված անձի ընտանիքի` տվյալ հոդվածում նշված անդամները: Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է, եթե կերակրողը մահվան օրվա դրությամբ ունեցել է վերոգրյալ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատանքային ստաժը` ըստ տարիքային խմբերի:

Հաշմանդամ ճանաչված անձի մահանալու դեպքում նրա ընտանիքի անդամներին կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է, եթե կերակրողը հաշմանդամություն սահմանելու օրվա դրությամբ ունեցել է սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված ստաժը` ըստ տարիքային խմբերի:

Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով մահացած անձի ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող անդամներին աշխատանքային կենսաթոշակ է նշանակվում` անկախ մահացած անձի աշխատանքային ստաժի տևողությունից:

Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է կենսաթոշակի իրավունքն ունենալու ամբողջ ժամանակահատվածի համար:

Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի չափը ընտանիքի` այդ կենսաթոշակի իրավունքն ունեցող անդամներից յուրաքանչյուրի համար հաշվարկվում է հետևյալ կերպ. հիմնական կենսաթոշակի չափին գումարվում է մահացած կերակրողի հաշվարկված (ենթադրյալ) կենսաթոշակի աշխատանքային մասի 50 տոկոսը:

Երկու ծնողին կորցրած մինչև 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի` կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկվում է հետևյալ կերպ. հիմնական կենսաթոշակի չափի հնգապատիկին գումարվում է մահացած յուրաքանչյուր ծնողի հաշվարկված (ենթադրյալ) կենսաթոշակի աշխատանքային մասի 50 տոկոսը:

Երկու ծնողին կորցրած և առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող 18-ից մինչև 23 տարեկան զավակի` կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկվում է սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել