Հրատապ օգնությունը, որպես պետական նպաստի տեսակ, ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնություն և եռամսյակային հրատապ օգնություն է, ինչպես նաև եռամսյակային հրատապ օգնություն:
2015թ. հունվարի 15-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է Ν 19-Ն որոշումը, որի 5-րդ կետը սահմանում է հրատապ օգնության չափերը:
Այսպիսով, սահմանված է հրատապ օգնության վճարման հետևյալ չափերը՝
ա. երեխայի ծննդյան դեպքում` 50000 դրամ,
բ. երեխայի` առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25000 դրամ,
գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50000 դրամ.
2) եռամսյակային հրատապ օգնության ամսական չափը` 17000 դրամ: