Երևանում այսօր բողոքի ցույց տեղի կունենա

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր՝ սեպտեմբերի 11-ին Երևանում կանցկացնի բողոքի ցույց: Այն կսկսվի Ազատության հրապարակից՝ 18:30-ին: Մինչ այս նախաձեռնության անդամները հայտարարել են, որ հետագա գործողությունները հստակ չեն և պարզ կլինեն միայն բողոքի ցույցի ժամանակ:

«Ոչ թալանին» նախաձեռնությունը դժգոհ է երկրի ղեկավարության կատարած գործողություններից հանրության պահանջն իրականացնելու համար: Նրանք համաձայն չեն ինչպես էլեկտրաէներգիայի ոլորտում սպասվելիք մոնիթորինգից, այնպես էլ կառավարության մյուս գործողություններից:

Նախաձեռնությունը պահանջում է չեղարկել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին որոշումը, վերանայել գործող սակագինը և պատժել հունիսի 23-ին խաղաղ հավաքի ժամանակ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել