Ի՞նչ ճոխ նվերներով է վարչապետը մեկնել Փարիզ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակության հուլիսի 3-5-ի երկօրյա այցի ճանապարհածախսը դեպքի Փարիզ կազմել է շուրջ 31.5 միլիոն դրամ: Դեռևս հուլիսի 5-ին գրել էինք, որ այս գործուղման համար որպես իրավական հիմք նշվում է վարչապետի հունիսի 26-ին ընդունած 539-Ա որոշումը, որը սակայն մինչ օրս չի հրապարակվել ոչ կառավարության կայքում, ոչ էլ իրավական փաստաթղթերի որևէ այլ աղբյուրում:

Սակայն գնումներն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ ինչպես Պրահա այցի ժամանակ, վարչապետի գլխավորած պատվիրակությունը  Փարիզ նույնպես մեկնել է ճոխ նվերներով:

Մասնավորապես, «Արտէքսիմ»ՍՊ ընկերությունից գնվել է 5 հատ  30 տարվա հնեցման, հուշանվերային փայտե տուփով 0.7 լիտրանոց «Կիլիկիա»կոնյակ՝  ավելի քան 1 միլիոն դրամ ընդհանուր արժեքով: New Picture (45)

«Ագուլիս Մեկ» ՍՊ ընկերությունից նույնպես գնվել է ավելի քան 1 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ կոնյակներ՝ 12 հատ տասը տարվա հնեցման «Ախթամար», 6 հատ տասը տարվա հնեցման «Դվին», 12 հատ քսան տարվա հնեցման «Նաիրի» և 6 հատ 15 տարվա հնեցման «Տոնական» կոնյակներ:New Picture (46)

«Մեգերյան կարպետ» ընկերությունից էլ գնվել է 3 հատ ձեռագործ գորգ՝ բամբակյա հենքով, որոնց ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 4 միլիոն դրամ:New Picture (44)

Նաև գեղանկարիչ Շմավոն Շմավոնյանից 1 միլիոն դրամով գնվել է փայտե փորագրված շրջանակով 90*94 սմ չափսերով «Փառավոր Արարատ» կտավը: New Picture (43)

Պարզ հաշվարկով ստացվում է, որ վարչապետը շուրջ 7 միլիոն դրամի հուշանվերով է մեկնել Փարիզ:

Ա.Կ.

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ