Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ամբաստանյալները հրաժարվեցին այսօր ցուցմունք տալուց

Իրավաբան.net-ը տեղեկացրել էր, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր Վարդան Սեդրակայնին, Խաչատուր Պողոսյանին, Սամվել Հարությունյանին առաջադրված մեղադրանքի գործի քննությունը:

Ինչպես արդեն հայտնել էինք,  դատավարության ընթացքում Վարդան Սեդրակյանը  խափանման միջոցը փոխելու միջնորդություն էր ներկայացրել: Վերջինիս պաշտան Ալեքսանդր Սիրունյանը նշեց, որ իր պաշտպանյալն ունի առողջական խնդիրներ, որոնք հաստատում են նաև համապատասխան փաստաթղթերը Միքայելյան հիվանդանոցից և քրեակատարողական հիմնարկի բուժծառայությունից:

Քանի որ դատարանին ներկայացված փաստաթղթերը պատճենահանված էին  և բնօրինակները չկային, դատարանը նշեց, որ դրանք իրավական հետևանք չեն կարող ունենալ: Այդ իսկ պատճառով Վարդան Սեդրակյանի միջնորդությունը կքննարկվի հաջորդ նիստին՝ հունիսի 20-ին:

Դատավարության ընթացքում մբաստանյալներ Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը հրաժարվեցին ցուցմունք տալ այսօր: Խաչատուր Պողոսյանը միջնորդություն ներկայացրեց դատական նիստը հետաձգելու: Ամբաստանյալները նշեցին, որ  ցուցմունք տալուն պատրաստվելու համար  իրենց ժամանակ է հարկավոր:

Դատավորը բավարարեց ամբաստանյալի միջնորդությունը:

Արև Ավագյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել