Իրազեկում ամուսնացողներին և ամուսնալուծվողներին

Ամուսնության կամ ամուսնալուծության վերաբերյալ ՔԿԱԳ (ԶԱԳՍ) մարմնից փաստաթղթեր ստանալու նպատակով անձինք պետք է համապատասխան դիմում ներկայացնեն ՔԿԱԳ մարմին, որտեղ դիմելու կարգն ու պայմանները նախատեսված են ՀՀ կառավարության Ν 96-Ն որոշմամբ:

 Ամուսնության և ամուսնալուծության ակտային գրանցման առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկանքները տրամադրվում են ՔԿԱԳ մարմին դիմելուց հետո եռօրյա ժամկետում:

Ամուսնության ակտային գրանցման բացակայության վերաբերյալ տեղեկանքները ստանալու համար քաղաքացիները դիմում են ներկայացնում իրենց մշտական բնակության վայրի ՔԿԱԳ մարմին:

Տեղեկանքների տրամադրման վերաբերյալ դիմումների ստուգումը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքերով` դիմումում նշված օրվանից երկու տարի առաջ և երկու տարի հետո արձանագրված քաղաքացիական կացության ակտերի գրանցումներով:

Ամուսնության բացակայման վերաբերյալ տեղեկանքների դիմումների ստուգումն իրականացվում է սկսած անձի ամուսնության տարիքի հասնելու օրվանից:

Վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու նպատակով վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք հայցողը սահմանված փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև փոստով:

 Եթե քաղաքացիական կացության ակտի գրանցումը, որի վերաբերյալ պահանջվում է վկայականի կրկնօրինակը, գտնվում է քաղաքացու (որի վերաբերյալ կազմվել է ակտային գրանցում) ոչ մշտական բնակության վայրի ՔԿԱԳ մարմնի արխիվում կամ ակտի առաջին օրինակի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմնի արխիվում այն բացակայում է (կորսվել է, այրվել է և այլն), նա կարող է դիմել իր բնակության վայրի ՔԿԱԳ մարմին` ակտի գրանցման վայրից կամ Արխիվից իր վկայականի կրկնօրինակը ստանալու խնդրանքով:

ՔԿԱԳ տարածքային մարմինն ընդունելով անձի դիմումը, այն համապատասխան գրությամբ ուղարկում է ակտի գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային մարմնին: Վերջինս ստանալով փաստաթղթերը` վկայականի կրկնօրինակն ուղարկում է համապատասխան ՔԿԱԳ տարածքային մարմին դիմողին հանձնելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել