Նորություններ

Ի՞նչ կարող են տեղափոխել ուղևորները առանց մաքսատուրքի վճարման

ՀՀ կառավարությունն իր որոշմամբ հաստատում է ֆիզիկական անձանց կողմից առանց մաքատուրքի վճարման ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների առանձին տեսակների բնաիրային չափերը:

Այսպես, համաձայն ՀՀ կառավարության 2001 թվականի մարտի 29-ի N 251 որոշման՝ ֆիզիկական անձինք առանց մաքսատուրքի ՀՀ մաքսային սահմանով օդային տրանսպորտային միջոցներով կարող են տեղափոխել՝

1. սուրճ, թեյ, մատե, կամ պարագվայական թեյ և համեմունքներ 1 կգ չափով,

2. պատրաստի մթերքներ մսից, ձկից կամ խեցգետնանմաններից, կակղամորթներից կամ ջրային այլ անողնաշարավորներից – 5 կգ,

3. խավիար` թառափազգիների և դրա փոխարինիչներ – 0.5 կգ,

4. սննդամթերք -1 կգ, ալկոհոլային,

5. ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ – 2 լիտր կամ 1 շիշ, եթե 1 շշի տարողությունը 2 լիտրից ավելի է,

6. սիգարներ, ծայրը կտրած սիգարներ, սիգարելլաներ (բարակ սիգարներ) և սիգարետներ՝ ծխախոտով կամ դրա փոխարինիչներով, այդ թվում՝ սիգարներ՝ 10 հատ, սիգարելլաներ՝ 400 հատ, սիգարետներ (ֆիլտրով կամ առանց ֆիլտրի) ՝ 400 հատ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել