Արդյո՞ք նոտարները և փաստաբանները ՀԴՄ պարտավոր են տրամադրել

Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանական գործունեություն իրականացնողների (այսուհետ` անհատ ձեռնարկատեր) և կազմակերպությունների կողմից առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում (ներառյալ` կանխավճարները) հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին ՀՀ օրենքի 5.1-րդ հոդվածը սահմանում է, որ նոտարական և (կամ) փաստաբանական գործունեություն իրականացնող անձինք հսկիչ-դրամարկղային մեքենաներ չեն կիրառում բնակչության հետ իրականացվող անկանխիկ գործարքների մասով:

Այն դեպքում, երբ նոտարական և (կամ) փաստաբանական գործունեություն իրականացնող անձինք բնակչությանը ծառայություններ են մատուցում գործունեության (հսկիչ-դրամարկղային մեքենայի գտնվելու) վայրից դուրս, պարտավոր են գործունեության վայր վերադառնալով անհապաղ` ոչ ուշ, քան երեք ժամվա ընթացքում, հսկիչ-դրամարկղային մեքենա մուտքագրել մատուցված ծառայության դիմաց վճարված գումարը, իսկ մեկ օրվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնը տրամադրել կամ փոստով առաքել ծառայություն ստացողին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել