Հայկական հեռուստաեթեր. Պահանջարկ, թե՞ պարտադրանք

Այսօր մեր հասարակության շրջանում ամենաքննարկվող և քննադատվող թեմաներից մեկն է հանդիսանում հայկական հեռուստաեթերը, դրանցում տեղ գտած հաղորդումները:

 

 

Թեմայի շուրջ նաև ստեղծվել են նախաձեռնողական խմբեր, որոնք տարբեր կագախոսներով և միջոցներով փորձում են «մաքրել հեռուստաեթերը»: Իսկ վերջիններս հեռուստաարտադրողների կողմից մեղադրվում են գրաքննության մեջ:

 

Ի՞նչ է մեզ պետք այսօր որպես հեռուստադիտող: Հայկական հեռուստաեթերում բացակայում է բազմակարծությունը, որն էլ մեխն է ամեն ինչի: Ընդհանրապես հեռուստատեսությունը որևէ հեռուստաարտադրանք ստեղծելուց առաջ, նախ և առաջ իր առջև պետք է խնդիր դնի, թե ինչո՞ւ է դա թողարկում, և արդյո՞ք արտադրանքը իրական պահանջարկ է, թե` պարտադրանք: Իսկ քանի չկա հարցի պատասխանը` «մաքրել հեռուստաեթերը» արտահայտությունը, որը շարունակ հնչում է, անիրագործելի կմնա: Ավելին, այսօր գործող մի շարք հեռուստաընկերություններից, քչերն են, որ օբյեկտիվ լուսաբանում են երկրում և դրա սահմաններից դուրս կատարվող իրադարձությունները:

 

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը սահմանում է հեռուստատեսության ազատությունը, իսկ որքա՞ն է այդ ազատության սահմանները: Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է հեռուստառադիոհաղորդումների ազատ ընտրության, արտադրության ու տարածման իրավունքը, իսկ հեռուստառադիոհաղորդումների գրաքննությունն արգելվում է: Հեռուստադիտողներն արդեն տարիներ շարունակ լսում և դիտում են անորակ, ոչ մայրենի լեզվով մատուցվող, ագրեսիա ծնող հաղորդումներ և հայկական արտադրության ֆիլմեր և սերիալներ, ականտեսն են լինում հաղորդավարների, ովքեր փորձում եմ մեկը մյուսին ծաղրելով` ցույց տալ իր առավելությունը` գործընկերոջ նկատմամբ, և այսպես շարունակ…:

 

Համաձայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի` Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների լեզուն գրական հայերենն է…: Այնուհետև, հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ապահովել իրենց հաղորդումների լեզվի անաղարտությունը:

 

Անգիտությունը միայն բառերից չէ, որ զգում ենք, այլև շարադրանքից, շեշտից, բառիմաստից և այլն: Այդյունքում, լսելով հեռուստաեթեր բառը, մենք պատկերացնում ենք անորակ հաղոդումներ, ոչ բարեկիրթ հաղորդավարներ, աղավաղված մայրենի լեզու, ժարգոնային խոսակցություններ և գովազդ: Եվ ստացվում է, որ շատ դեպքերում հեռուստատեսությունները ավելի շատ ձեռնտու են գովազդատուներին: Այո, տնտեսական  դաշտի պահանջների թելադրանքով՝ ապրանքի կամ ծառայության իրացման հիմնական միջոցը նրա մասին անհրաժեշտ և  հավաստի ինֆորմացիայի տարածումն է: Դա իրականացվում է PR-ի արդյունավետ կազմակերպման նախապայմանով, իսկ վերջինիս հիմքը լավ գովազդն է: Բայց որքանո՞վ է այսօր հեռուստաեթերով ներկայացվում ինտելեկտուալ գովազդ, որը կարող է ազդել սպառողի հոգեբանության վրա:

 

Իհարկե, այս ամենին կա նաև հասարակ մի լուծում. ընդհանրապես չդիտել հեռուստաեթերի հեռարձակումները: Բայց այս դեպքում, ինչքանո՞վ մեր հեռուստաարտադրանքն ու այդ ոլորտի զարգացումները խթանում կապրեն:

 

Վերջում, կուզենայի հավելել` ցավալի է այն փաստը, որ ներկայումս հեռուստաարտադրանքի մեջ իրենց «անգնահատելի» տեղն են զբաղեցնում անվերջանալի սերիալները, որոնք ունեն մեծ լսարան: Այն ինչ, անգամ ամենահաջողված թատերական ներկայացումների դեպքում թատրոնների դերասանները հազվադեպ են հանդես գալիս լեփ-լեցուն դահիլճներում: Սա էլ պատճառներից մեկը, որ տաղանդավոր դերասանները հայտնվում են անորակ սերիալներում: Բայց սերիալները որակապես այնքան ցածր են, որ անգամ մեծ դերասանների մուտքը դրանք չի դարձնում որակյալ:

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել