Ոստիկանը ստիպել էր վկային կեղծ վկայություն տալ, որի պատճառով անձը 40 տարի բանտարկվել է

Քլիվլենդի (ԱՄՆ, Օհայո նահանգ) բնակիչը մեկ միլիոն ամերիկյան դոլարի փոխատուցում կստանա` չորս տասնամյակ շարունակ բանտախցում անցկացնելու համար: Բանն այն է, որ տղամարդը ձերբակալվել է չգործած հանցագործության համար: Գրում է The Huffington Post-ը:

58 ամյա Ռիքի Ջեքսոնը, այն երեք տղամարդկանցից մեկն էր, ով 1975 թվականին դատապարտվեց առանձնապես ծանր հանցագործության համար: Ենթադրվում էր, որ վերջինս Քլիվլենդ քաղաքի խանութներից մեկի մոտակայքում, դաժանորեն սպանել է մի գործարարի: Վճիռը կայացվել է` հաշվի առնելով 13 ամյա տղայի՝ Էդի Վերնոնի վկայությունը, որի համաձայն գործարարին սպանել էր Ջեքսոնը և երկու եղբայրները, որոնք Ջեքսոնի մոտ ընկերներն էին: Սպանության ժամանակ տղան դպրոցական ավտոբուսի մեջ է եղել:

2014թ. մարտ ամսին արդեն չափահաս Էդի Վերնոն գրավոր ցուցմունք է տալիս, այն մասին, որ ոստիկաններից մեկն է իրեն ստիպել վկայություն տալ Ջեքսոնի, Ուիլի և Ռոնի Բրիդգեմոնների դեմ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վերնոնը 1975 թվականին կեղծ վկայությամբ է հանդես եկել, դատավորը, նոյեմբեր ամսին չեղյալ է համարել տարիներ առաջ ընդունված դատավճիռը: Դատավորի որոշման համաձայն` երեք նախկին մեղադրյալները պետք է դրամական փոխհատուցում ստանան: Մեկ այլ որոշման համաձայն` պետությունը պետք է 1.008.055 մլն դոլար փոխհատուցում վճարի Ջեքսոնին, ով բանտում 39 տարի է անցկացրել: Նոյեմբեր ամսից ազատության մեջ գտնվող Ջեքսոնը բանտում ամենաերկար տարիներ անցկացրած մարդն է, ով բատարկվել է իր չարած հանցագործության համար:

Ինչ վերաբերում է Ուիլի Բրիդգեմոնին, ապա նա նույնպես նոյեմբեր ամսին ազատ է արձակվել, իսկ նրա եղբայր Ռոնին պայմանական ազատ է արձակվել 2003 թվականին: Եղբայրները դեռևս փոխհատուցում չեն ստացել:

Պատրաստեց՝ ԼիլիթԳասպարյանը

Լուսանկարները` Daily Mail Online-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել