Հայ պորտապարուհին մեղադրվում է Եգիպտոսի դրոշը վիրավորելու մեջ

Հայ պորտապարուհի Սաֆինազը պաշտոնապես մեղադրվում է Եգիպտական դրոշը վիրավորելու մեջ՝ 2014թ.-ի ելույթներից մեկի ժամանակ դրոշի գույները կրկնող զգեստ կրելու համար, տեղեկացնում է Youm7-ը:

Դեպքի առթիվ հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Սաֆինազն ասել է. «Դա Եգիպտոսին և նրա ժողովրդին ուղղված սիրո նշան էր և վիրավորելու մտադրություն չկար»: Եգիպտացի գործարար Շահինազալ Նագարը հայց է ներկայացրել պարուհու՝ դրոշի՝ կարմիր, սպիտակ և սև գույները կրկնող հագոուստով ներկայանալուց հետո:

Հայցը ներկայացվել է համաձայն նախկին նախագահ Ադլի Մանուրի 2013թ.-ի մայիսին ընդունած հրամանագրի, որը քրեականացնում է Եգիպտական դրոշի կամ օրհներգի դեմ ուղղված վիրավորանքը: Դատական առաջին նիստը տեղի է ունեցել մարտի 16-ին: Ըստ Սաֆինազի փաստաբանի իրականում խնդիրը իր հաճախորդի և այն հյուրանոցի ղեկավարության միջև է, որտեղ պարուհին ելույթ էր ունենում, համաձայն իր աշխատանքային պայմանագրի: Սաֆինազը ձերբակալվել էր մարտին և ազատ է արձակվել հարցաքննվելուց հետո՝ 3,932 ԱՄՆ դոլարին համարժեք 30.000 եգիպտական ֆայն գրավի դիմաց:

Պատրաստեց՝ Լիլիթ Խառատյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել