Ուշադրություն բջջային կապից օգտվողներին. զգուշացեք կեղծ զանգերից

Իրավաբան.net-ին երեկ  և այսօր դիմել են քաղաքացիներ, ովքեր նշել են, որ զանգեր են ստանում «370» կոդով հեռախոսահամարներից: Քաղաքացիները փորձել են ետ զանգել, սակայն լսել են տարօրինակ ձայներ:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ից մեզ տեղեկացրին, որ դրանք հաքերային բնույթի զանգեր են, փոխանցվեց, որ միջազգային հաքերները զանգեր են կատարում և անջատում, որպեսզի բաժանորդները, հետաքրքրությունից ելնելով, պատասխան զանգ կատարեն և նրանցից մեծ գումարներ գանձվի այդ հաքերների հեռախոսահամարներին:

Նման զանգ ստացողները չեն կարողանա պատասխանել, քանի որ զանգը կասեցվում է, սակայն նույն հեռախոսահամարով հետզանգ կատարելու դեպքում, կմիանա ձայնային օպերատոր և քաղաքացիները կլսեն անբարո պահվածքով կանանց ձայներ, իսկ այդ ընթացքում նրանց հաշիվը կզրոյացվի:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ից տեղեկացրին, որ ընկերության աշխատակիցները քայլեր են ձեռնարկում չեզոքացնելու հաքերների գործողությունները, իսկ մինչ այդ` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը խորհուրդ է տալիս «370» կոդով հեռախոսազանգ ստանալու դեպքում պատասխան զանգ չկատարել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել