Ինչքա՞ն կտուգանվի վարորդը արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելու համար

Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի համաձայն երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի չափով:

Բերենք օրինակ` ենթադրենք երթևեկության սահմանված արագությունը ճանապարհահատվածում եղել է 60 կմ/ժ, իսկ վարորդը մեքենան վարել է 78 կմ/ժ արագությամբ, արագաչափը արձանագրել է խախտումը: Տվյալ պարագայում իմանալու համար, թե ինչքան է կազմում խախտումը հարկավոր է գերազանցած արագությունից հանել հնարավոր սխալմունքի 10 կմ/ժ-ը, այնուհետև հանել սահմանված արագությունը և թիվը բազմապատկել 1000-ով: 78 կմ/ժ-ի դեպքում ունենում ենք հետևյալ պատկերը` 78-10=68-60=8 * 1000 = 8000: Այսինքն` վարորդը կտուգանվի 8000 դրամով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել