Ո՞րն է համարվում քաղաքացիների ինքնապաշտպանական զենք

Քաղաքացիական է համարվում այն զենքը, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ինքնապաշտպանության, ինչպես նաև որսորդությամբ և սպորտով զբաղվելու համար: Քաղաքացիական զենք համարվող հրազենը պետք է իր կառուցվածքով բացառի կրակահերթով կրակելու հնարավորությունը և չպետք է ունենա տասը փամփուշտից ավելի տարողունակությամբ պահունակ (թմբուկ):

Քաղաքացիական զենքը ստորաբաժանվում է.

Ինքնապաշտպանական զենքի`
ա) ողորկ-երկարափող հրազեն` այդ թվում` Հայաստանի Հանրապետության առողջապահության հանրապետական գործադիր մարմնի (այսուհետ` առողջապահության հանրապետական մարմին) սահմանած վնասվածքային գործողության նորմերին համապատասխանող փամփուշտներով հրազեն.

բ) գազային զենք` առողջապահության հանրապետական մարմնի կողմից կիրառման համար թույլատրված արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված գազային ատրճանակներ (այդ թվում` թմբուկավոր ռևոլվեր), դրանց փամփուշտներ, մեխանիկական փոշեցրիչներ, աերոզոլային և այլ սարքեր.

գ) Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման հանրապետական գործադիր մարմնի (այսուհետ` ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման հանրապետական մարմին) պահանջներին և առողջապահության հանրապետական մարմնի սահմանած նորմերին համապատասխանող էլեկտրահարող սարքեր և կայծային պարպիչներ:

Սպորտային զենքի`

ա) ակոսափող հրազեն.
բ) ողորկափող հրազեն.
գ) սառը շեղբավոր զենք.
դ) նետողական զենք.
ե) օդաճնշիչ զենք` ոչ ավելի, քան 3 ջոուլ փողային էներգիայով:

Որսորդական զենքի`

ա) ակոսափող հրազեն.
բ) ողորկափող հրազեն, այդ թվում` 140 մմ-ից ոչ ավելի երկարության ակոսավոր մասով.
գ) համակցված հրազեն (ողորկափող և ակոսափող), այդ թվում` փոփոխվող, ներդրվող ակոսավոր փողով.
դ) օդաճնշիչ զենք` ոչ ավելի, քան 25 ջոուլ փողային էներգիայով.
ե) սառը շեղբավոր զենք:

Ազդանշանային զենքի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել