Որտեղի՞ց են գոյացել Կենտրոնական բանկի նախագահի և նրա կնոջ եկամուտները

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշված պաշտոնում վերընտրվել է 2014 թվականի հունիսի 12-ից:

Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ պաշտոնը ստանձնել պահին Արթուր Ջավադյանը հայտարարագրել է 1 բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, 2 անհատական բնակելի տուն, 4 հողամաս, VOLKSWAGEN TOUAREG V6 3.5 մակնիշի մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց: Այնուհետև՝ բաժնետոմս, որի արժեքը կազմում է 2,000,000 ՀՀ դրամ, 114,000,000 ՀՀ դրամ, 481,000 ԱՄՆ դոլլար, 212,000 Եվրո:

Պաշտոնյան հայտարարագրել է նաև 6,815,933,80 ՀՀ դրամի չափով նյութական եկամուտ, որից աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել 5,404,433 ՀՀ դրամ, տրված փոխառությունների (վարկերի) ստացված տոկոսը և այլ հատուցումը՝ 1,411,500 ՀՀ դրամ, ինչպես նաև 16,136 Եվրո՝ որպես տրված փոխառությունների (վարկերի) ստացված տոկոս և այլ հատուցում:

Որպես փոխկապակցված անձ, ներկայացվել է Կենտրոնական բանակի նախագահի կինը՝ Հասմիկ Մանուկյանը, ով ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած տվյալների 2013 թվականի ընթացքում ձեռք է բերել 74,500,000 ՀՀ դրամ արժողությամբ անհատական բնակելի տուն և տարվա սկզբին հայտարարագրել է 155,000,000 ՀՀ դրամ, 385,000 Եվրո և 405,000 ԱՄՆ դոլլար: Նշված տարեկան եկամուտները հարկային տարվա ընթացքում փոփոխել են, տարեվերջին դառնալով համապատասխանաբար 75,000,000 ՀՀ դրամ, 390,000 Եվրո, 450.000 ԱՄՆ դոլլար:

2013 թվականի ընթացքում Հ. Մանուկյանի ՀՀ դրամով նյութական եկամուտները կազմել են 28,335,969 ՀՀ դրամ, որից աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները՝ 3,701,869 ՀՀ դրամ, վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցումը՝ 24,601,233 ՀՀ դրամ, տրված փոխառությունների (վարկերի) ստացված տոկոսը և այլ հատուցումը՝ 32,867 ՀՀ դրամ: Արտարժույթով տրված փոխառությունների (վարկերի) ստացված տոկոսը և այլ հատուցումը կազմել է 4,930 Եվրո և 9,574 ԱՄՆ դոլլար:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրազեկումներ

Իրադարձություններ