Ինչքա՞ն է կազմում ՀՀ վարչապետի խորհրդական Գևորգ Մալխասյանի և նրա ընտանիքի անդամների եկամուտը

ՀՀ վարչապետի խորհրդական Գևորգ Հայրապետի Մալխասյանը նշված պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականի հունվարի 25-ից: Ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ 2013 թվականի սկզբին պաշտոնատար անձը հայտարարագրել է 82.000.000 ՀՀ դրամ, 1.800 եվրո, 18.000 ԱՄՆ դոլլար: Հարկային տարվա վերջին նշված եկամուտները կազմել են 88.000.000 ՀՀ դրամ, 1.500 եվրո, 10.000 ԱՄՆ դոլլար:

2013թ.-ին Գևորգ Մալխասյանի շահաբաժինը կազմել է 11.100.000 ՀՀ դրամ, այլ եկամուտները՝ 2.900.000 ՀՀ դրամ, իսկ աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները՝ 3.049.000ՀՀ դրամ:
Որպես փոխկապակցված անձինք, իրենց եկամուտներն են հայտարարագրել նաև պաշտոնատար անձի կինը՝ Գայանե Յուրիի Ազարյանը և որդիները՝ Հայկ Գևորգի Մալխասյանը և Արեգ Գևորգի Մալխասյանը:

Ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի 2013 թվականի սկզբին Գայանե Ազարյանը հայտարարագրել է 45.000.000 ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջին ավելացել է, դառնալով՝ 49.000.000 ՀՀ դրամ, իսկ այլ եկամուտները կազմել են՝ 7.962.000 ՀՀ դրամ:

Ըստ հայտարարագրի 2013 թվականին Հայկ Մալխասյանի ընդհանուր եկամուտները կազմել են 1.829.000 ՀՀ դրամ, որից 1.469.000 ՀՀ դրամը՝ աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ 360.000.ՀՀ դրամը՝ այլ եկամուտներ:

Արեգ Մալխասյանի 2013 թվականին ընդհանուր եկամուտները կազմել են 1.531.000 ՀՀ դրամ, որից 1.365.000 ՀՀ դրամը՝ աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ, 66.000 ՀՀ դրամը՝ այլ եկամուտներ, իսկ 100.000 ՀՀ դրամը՝ նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույք, դրամական միջոցներ (բացառությամբ աշխատանքի, ծառայության տեսքով ստացած):

Իրավաբան.net

Իրազեկումներ

Իրադարձություններ