Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Կարապետյանի եկամուտները

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Կարապետյանը նշված պաշտոնը զբաղեցնում է 2012 թվականի մայիսի 31-ից: Ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ 2013 թվականի սկզբին պաշտոնատար անձը հայտարարագրել է 19.120.000 ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջին նվազել է, հասնելով՝ 18.205.000 ՀՀ դրամի:

2013թ.-ին Նաիրա Կարապետյանի աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 3.429.000 ՀՀ դրամ:

Պատգամավորը 2012թ.-ի սկզբին հայտարարագրել էր 3.865.000 ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջին աճել էլ, դառնալով՝ 19.370.980: 2012 թվականի ընթացքում Ն. Կարապետյանը ձեռք էր բերել նաև 11.036.000 արժողությամբ KIA SPORTage մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց:

Իրավաբան.net

Իրազեկումներ

Իրադարձություններ