ՀՀ ոստիկանության պետի նորանշանակ տեղակալի եկամուտները զիջում են կնոջ եկամուտներին

 ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գագիկ Սարգսի Համբարձումյանը նշած պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականի հոկտեմբերի 3-ից: Ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ 2013 թվականի սկզբին պաշտոնատար անձը հայտարարագրել էր 1.400.000 ՀՀ դրամ և 12.500 ԱՄՆ դոլլար, որը չի նվազել հարկային տարվա վերջում: Աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 5.252.718 ՀՀ դրամ:

Որպես փոխկապակցված անձ հայտարարագիր է ներկայացրել Գ. Համբարձումյանի կինը՝ Արմենուհի Հրաչիկի Սահակյանը, ով 2013 թվականի սկզբին հայտարարագրել է 2.500.000 ՀՀ դրամ և 15.000 ԱՄՆ դոլլար, որը չի նվազել հարկային տարվա վերջում:

Հիշեցնենք, որ 2014 թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի ստորագրած հրամանագրով Գագիկ Համբարձումյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ազատվելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետի պաշտոնից:

Իրավաբան.net

Իրազեկումներ

Իրադարձություններ