Որքա՞ն են կազմել ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արամ Թամազյանի եկամուտները պաշտոնից ազատվելու պահին

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արամ Արծվի Թամազյանը նշած պաշտոնը զբաղեցրել է 2005 թվականի հունիսի 9-ից մինչև 2014 թվականի սեպտեմբերի 12-ը:

Ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ պաշտոնը դադարեցնելու պահին Ա. Թամազյանը հայտարարագրել էր բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված բնակարան, 14.000.000 ՀՀ դրամ, 20.000 ԱՄՆ դոլլար, իսկ աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 11.997.633 ՀՀ դրամ:

Որպես փոխկապակցված անձ ներկայացված է Ա. Թամազյանի կինը՝ Անուշ Ալիկի Մուրադյանը, ով սակայն՝ ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած տեղեկությունների, չի ներկայացրել հայտարարագիր:

Հիշեցնենք, որ 2014 թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրով Ա. Թամազյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ով ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով, իր դիմումի համաձայն, ազատվել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրազեկումներ

Իրադարձություններ