ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լիլիթ Թադևոսյանի եկամուտները 2013 թվականի ընթացքում աճել է

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լիլիթ Զելիմի Թադևոսյանը նշված պաշտոնը զբաղեցնում է 2012 թվականի հունիսի 30-ից:

Ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ 2013 թվականի սկզբին պաշտոնատար անձը հայտարարագրել է 22.470.000 ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջում ավելացել է, դառնալով՝ 27.000.000 ՀՀ դրամ: Աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմում են 6.538.000 ՀՀ դրամ, իսկ տրված փոխառությունները (վարկերը)՝ 20.000.000 ՀՀ դրամ:

Որպես փոխկապակցված անձ իր եկամուտներն է հայտարարագրել նաև Լ. Թադևոսյանի ամուսինը՝ Վահագն Նիկողոսի Գրիգորյանը, ով հարկային տարվա սկզբում հայտարարագրել է 34.200.000 ՀՀ դրամ, որը նվազել է հարկային տարվա վերջում, դառնալով՝ 27.300.000 ՀՀ դրամ: Պաշտոնատար անձի ամուսնու աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները ըստ հայտարարագրի կազմում են 5.749.203 ՀՀ դրամ:

Իրավաբան.net

Իրազեկումներ

Իրադարձություններ