Որքա՞ն եկամուտ ունի ՍԴ նորընտիր անդամ Արայիկ Թունյանը

Հունիսի 9-ին ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արայիկ Թունյանը 65 կողմ և 3 դեմ ձայներով ընտրվեց Սահմանադրական դատարանի անդամ:

Ստորև ներկայացնում ենք նրա եկամուտը՝ ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրից:

2013 թվականի ընթացքում ունեցել է 1 միլիոն 526 հազար դրամի եկամուտ, որն ամբողջությամբ ձեռք է բերվել որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ:

Միաժամանակ, ՍԴ նորընտիր անդամը պաշտոնը ստանձնելու պահին ունեցել է 2 միլիոն 300 հազար դրամ, 3500 դոլար և 500 եվրո:

Ինչպես նաև նույն ժամանակահատվածում հայտարարագրել է GAZ 20 POBEDA մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, 2 հողամաս և բազմաբնակարան շենքում 1 բնակարան:

Որպես փոխկապակցված անձ է նշված Արայիկ Թունյանի կինը, սակայն վերջինս որևէ գումար չի հայտարարագրել:

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Իրազեկումներ

Իրադարձություններ