Որքա՞ն աշխատավարձ կստանա վարչապետը նոր օրենքով

2014 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը: Նոր օրենքի համաձայն 2014 թվականի հուլիսի 1-ից ՀՀ վարչապետի աշխատավարձը դառնալու է 1.190.520 դրամ:

Նշենք, որ հիշյալ իրավական ակտը ընդունվել է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին:

Նախկինում «ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ վարչապետի պաշտոնային դրույքաչափը կազմել է 373.540 դրամ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրազեկումներ

Իրադարձություններ