Քրեական դատավարությունում բաց թողնված ժամկետի վերականգնման կարգը

Ժամկետն անցնելուց հետո կատարված դատավարական գործողությունները համարվում են անվավեր, եթե ժամկետը չի վերականգնվում: Բաց թողնված ժամկետի վերականգնման համար շահագրգիռ անձը միջնորդությամբ կամ խնդրանքով դիմում է վարույթն իրականացնող մարմնին: Այն որոշման կատարումը, որը բողոքարկված է սահմանված ժամկետի բացթողումով, նշված անձի միջնորդությամբ կարող է կասեցվել մինչև բաց թողնված ժամկետի վերականգնման հարցի լուծումը:

Հարգելի պատճառով բաց թողնված ժամկետը պետք է վերականգնվի վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` շահագրգիռ անձի միջնորդությամբ: Ընդ որում, ժամկետը վերականգնվում է այն բաց թողած անձի համար, այլ ոչ ուրիշ անձանց, եթե վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշմամբ այլ բան նախատեսված չէ:Բաց թողնված ժամկետը վերականգնելուց քրեական հետապնդման մարմնի հրաժարումը կարող է բողոքարկվել դատախազին: Բաց թողնված ժամկետը վերականգնելուց դատարանի հրաժարումը վերադաս դատարան բողոքարկման ենթակա չէ, սակայն վերադաս դատարանն իրավունք ունի վերականգնել բաց թողնված ժամկետը` իր վարույթում գտնվող գործով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել