Որքա՞ն է կազմում Արման Թաթոյանի տարեկան եկամուտը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանի 2013 թվականի եկամուտը կազմել է 3 միլիոն 700 հազար դրամ և 15 հազար եվրո, որոնք ձեռք է բերել որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ:

Հարկային տարվա սկզբում նախարարի տեղակալն ունեցել է 15 հազար դոլար, որը տարվա ավարտին նվազել է՝ դառնալով 3500 դոլար: Փոխարենն ավելացել են դրամով և եվրոյով պահվող միջոցները՝ համապատասխանաբար 11 միլիոն դրամը՝ 15 միլիոն 300 հազար դրամի և 7 հազար եվրոն՝ 8500 եվրոյի:

Որպես փոխկապակցված անձինք իրենց եկամուտներն են հայտարարագրել Արման Թաթոյանի հայրը, մայրը և կինը:

Վերջինս տարեկան որևէ եկամուտ չունի, սակայն 2013 թվականի սկզբում ունեցել է 4 միլիոն 500 հազար դրամ, որը տարվա ավարտին դարձել է 3 միլիոն 800 հազար դրամ, ինչպես նաև 1500 դոլարը, որը նույն ժամանակահատվածում  կրճատվել է 500 դոլարով:

Հայրը՝ Հակոբ Թաթոյանը, որպես տարեկան եկամուտ հայտարարագրել է 45 հազար ռուսական  ռուբլի՝ աշխատանքի վարձատրությունիցև/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից:

Արման Թաթոյանի մայրը՝ Գայանե Մակարյանը, որևէ դրամական միջոց չի հայտարարագրել:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրազեկումներ

Իրադարձություններ