Որքա՞ն եկամուտ ունի գլխավոր դատախազի տեղակալը

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի տեղակալ Հրաչյա Բադալյանի եկամուտը 2013 թվականի ընթացքում կազմել է 8 միլիոն 139 հազար 32 դրամ:

Նշված գումարի 1 միլիոն 449 հազար դրամը կազմել են տրված փոխառությունների (վարկերի) ստացված տոկոսը և այլ հատուցումը: Որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 6 միլիոն 690 հազար 32 դրամ:

Որպես առանձին եկամուտ է հայտարարագրված նաև 420 հազար դոլարը, որը Հրաչյա Բադալյանը ստացել է հողամասի վաճառքից:

Դատախազի տեղակալը հարկային տարվա սկզբին ունեցել է 23 միլիոն դրամ, որը հարկային տարվա ավարտին ավելացել է 2 միլիոնով: Հարկային տարվա սկզբում չունենալով դոլարով պահվող որևէ դրամական միջոց հարկային տարվա ավարտին ձեռք է բերել 400 հազար դոլար (ըստ էության, հողամասի վաճառքից ստացված գումարն է):

Նշենք, որ Հրաչյա Բադալյանի եղբոր որդին՝ Վարազդատ Բադալյանը ևս աշխատում է ՀՀ գլխավոր դատախազությունում որպես ավագ դատախազ:

Հրաչյա Բադալյանը գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2013 թվականի հոկտեմբերի 10-ից:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրազեկումներ

Իրադարձություններ