Որքա՞ն են կազմում ոստիկանապետի «համեստ» եկամուտները

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եկամուտը ամբողջ հարկային տարվա ընթացքում կազմել է 8 միլիոն 470 հազար 870 դրամ:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա գույքի, եկամուտների 2013 թվականի հայտարարագրից: 

Ըստ հայտարարագրի՝  հարկային տարվա սկզբում և վերջում ոստիկանապետի եկամուտները բավական «համեստ» են եղել:

2013 թվականի սկզբում Վլադիմիր Գասպարյանն ունեցել է 500 հազար դրամ, որը տարվա ավարտին դարձել է 2 միլիոն 500 հազար դրամ: Բացի այդ հարկային տարվա սկզբում նրա կողմից հայտարարագրվել է 2 հազար ԱՄՆ դոլար, որն անփոփոխ է մնացել նաև հարկային տարվա ավարտին:

Ոստիկանապետը հարկային տարվա ընթացքում որևէ շարժական, անշարժ կամ թանկարժեք գույք ձեռք չի բերել:

Նունե Հովսեփյան

Իրավաբան.net

 

 

  Դիտվել է`

Իրազեկումներ

Իրադարձություններ