Նորություններ

«Արդյո՞ք համահայր կամ համամայր եղբայրները և քույրերը հանդիսանում են ժառանգներ». պարզաբանում է նոտարը

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հարազատ քույր և եղբայր հասկացությունը ներառում է նաև համամայր և համահայր քույրերին և եղբայրներին:

Նման դիրքորոշում է հայտնել նաև ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԱՔԴ/1516/02/08 քաղաքացիական գործով 24.07.2003 թվականին կայացված որոշման մեջ:

Ընդ որում, համահայր կամ համամայր եղբայրները և քույրերը հանդիսանում են երկրորդ հերթի ժառանգներ:

Աջափնյակ նոտարական տարածքի նոտար
Իռեն Սարգսյան

«Պարզաբանում է նոտարը» խորագիրը՝ Իրավաբան.net-ի և ՀՀ նոտարական պալատի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրավական իրազեկության մակարդակը:

Աղբյուր՝ Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել