Քասախցիների բողոքի ակցիայի ընթացքում «կարմիր բերետավորը» մտածված, նպատակային հարվածում է 24News-ի լրագրող Մերի Մանուկյանին։
Տեսանյութում երևում է՝ ինչպես է լրագրողը հարցադրման նպատակով մոտենում բողոքի ցույցը ցրող ոստիկանին, իսկ վերջինս կոպիտ պահվածք է ցուցաբերում, կոպիտ խոսում, հետո էլ հարվածում լրագրողին։
ՆԳՆ-ից հայտնում են, որ միջադեպի առնչությամբ ծառայողական քննություն է նշանակվել։