Նորություններ

Արմավիրի հակակոռուպցիոն կենտրոն

Արմավիրի հակակոռուպցիոն կենտրոն էր դիմել Արմավիր քաղաքի բնակիչ Լենա Գասպարյանը և հայտնել, որ 31.08.2012թ.-ին իրեն ծեծի ենթարկելու փաստի առթիվ նույն օրը ոստիկանության Արմավիրի բաժնում տվել է հայտարարություն:Նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է գործում զղջալու հիմքով: Շահառուն գտնելով, որ որոշումը անօրինական է և այս գործընթացն իր մեջ պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, որի հետևանքով մերժվել է քրեական գործի հարուցումը, դիմել է կենտրոն:

Կենտրոնը քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ որոշումը բողոքարկել է դատական կարգով:

Դատարանը բավարարել է շահառուի պահանջը` վերացնելով ոստիկանության որոշումը քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

 

 

Հաջողված պատմությունը վերցված է www.aac.am վեբ կայքից:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել